Ռուսաստանցի մեծահարուստ Պոտանինի նախկին կինը նրանից 7,5 մլրդ դոլար է պահանջում (լուսանկարներ)
Ռուսաստանում մեծ թափ է հավաքում ամենաաղմկահարույց ամուսնալուծության գործընթացներից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Soulpost»–ը, ռուսաստանցի մեծահարուստ Վլադիմիր Պոտանինի նախկին կինը՝ Նատալյա Պոտանինան, հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Մեծ Բրիտանիայի դատարան՝ պահանջելով նախկին ամուսնուց 7,5 մլրդ դոլար վճարել իրեն և իր անունով գրանցել սուպերզբոսանավերից մեկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը միասին ապրել է մոտ 30 տարի և ունի 3 համատեղ երեխա։ Ինչպես պատմում է Նատալյան, բոլոր գումարները նախկին ամուսինը աշխատել է ամուսնանալուց հետո, այդ իսկ պատճառով կինը վստահ է, որ իրավունք ունի հավակնել ամուսնու ունեցվածքի կեսին։ Բացի այդ, ըստ Նատալյայի՝ Պոտանինը դավաճանել է իրեն ոմն Կատյայի հետ, ով հանդիսանում է մեծահարուստ տղամարդու գործընկերը։
«Մենք պարզապես թեյ էինք խմում, երբ նա ինձ ասաց, որ այլ հարաբերություններ ունի», - պատմեց Նատալյան։
Ըստ «Forbes»-ի՝ Վլադիմիր Պոտանինը հանդիսանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, սակայն նա հրաժարվում է վճարել նախկին կնոջ կողմից պահանջվող գումարը՝ հավաստիացնելով, որ Նատալյան ուռճացնում է իր ունեցվածքը։
Նշվում է, որ Նատալյան հրաժարվել է իրեն առաջարկվող 45 մլն դոլարից ու դիմել է ՌԴ գերագույն դատարան, և եթե այն չբավարարի նրա պահանջները, կինը պատրաստվում է դիմել Լոնդոնի դատարան, որտեղ օրենքն ավելի հակված է պաշտպանել նվազ ապահովված ամուսիններից մեկին։
«Ռուսաստանում հազարավոր կանայք նման իրավիճակում են հայտնվել, երբ նրանց պարզապես լքում են, շատ հաճախ՝ նորածին երեխան ձեռքին։ Տղամարդիկ իրենց թույլ են տալիս կանանց հետ վարվել՝ ինչպես սեփականության հետ, որը կարող են դեն նետել, երբ հոգնել են հնից և ինչ-որ նոր բան են ցանկանում։ Սա պետք է դադարեցնել», - հայտարարել է Նատալյան՝ հավելելով, որ Ռուսաստանում կան օրենքներ, որոնք պաշտպանում են կանանց, սակայն իրականում դրանք միշտ չէ, որ գործում են։

7or.am