Լաս Վեգասում ձերբակալված բրիտանացին մեկ տարի հարձակում էր ծրագրում Թրամփի դեմ
Լաս Վեգասում ԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների միտինգի ժամանակ ձերբակալված տղամարդը պարզվել է՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Նա հայտարարել է, որ մոտ մեկ տարի հարձակում էր ծրագրում Թրամփի դեմ, և հարմար պահի է սպասել դա իրագործելու համար։ Այս մասին հայտնում է «Sky News»–ը՝ դատարանի նյութերին հղումով։
Մայքլ Սենդֆորդը հունիսի 18–ին փորձել էր խլել Թրամփի կողմնակիցների միտինգին ներկա ոստիկանության աշխատակցի զենքը։ Ձերբակալությունից հետո նա հայտնել է, որ Լաս Վեգաս է մեկնել Կալիֆոռնայից՝ Թրամփի դեմ հարձակումն իրականացնելու նպատակով։ Տղամարդու մոտ բրիտանական վարորդական իրավունք է եղել, նա 18 ամիս ԱՄՆ տարածքում է եղել։
Դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Սենդֆորդին։
Բրիտանացին նաև հրաձգարան է այցելել՝ զենքից վարժ կրակել սովորելու համար. նա խոստովանել է, որ ավելի վաղ չի կրակել զենքից։

7or.am