Աշխարհ

21.06.2016 10:15


Ընտրարշավի համար Հիլարի Քլինթոնը Թրամփից 10 անգամ ավելի շատ գումար ունի

Ընտրարշավի համար Հիլարի Քլինթոնը Թրամփից 10 անգամ ավելի շատ գումար ունի

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դրամական միջոցների լուրջ պակասություն ունի իր ըտրարշավը ֆինանսավորելու համար. միլիարդատերը դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնից 10 անգամ ավելի քիչ գումար ունի։ Այս մասին գրում է CNN–ը։

Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Քլինթոնն իր հաշվին 42 մլն դոլար ուներ մայիսի 31–ի դրությամբ, մինչդեռ Թրամփը՝ 1,3 մլն դոլար։

Նշվում է, որ իր միջոցների գերակշիռ մասը Քլինթոնը ծախսելու է հեռուստատեսային գովազդի վրա։

Ավելի վաղ «The Wall Street Journal»–ը գրել էր, որ հնարավոր է՝ Թրամփի դրամական միջոցները չբավականացնեն սեփական ընտրարշավը ֆինանսավորելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը