Աշխարհ

20.06.2016 17:45


Ալիև. «ԼՂ–ում ստատուս–քվոն անընդունելի է. հարկավոր է հանել հայկական զորքերը»

Ալիև. «ԼՂ–ում ստատուս–քվոն անընդունելի է. հարկավոր է հանել հայկական զորքերը»

ԼՂ–ում ստատուս–քվոն հարկավոր է փոխել, բայց դրա համար անհրաժեշտ է այդ տարածաշրջանից հանել հայկական զորքերը։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում։

«Հակամարտությունը ձգձգվեց, ինչպես հայտարարում էին Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս–քվոն անընդունելի է»,–ասել է Ալիևը։

«Բայց որպեսզի ստատուս–քվոն փոխվի, հարկավոր է Ադրբեջանի տարածքի ապաօկուպացում սկսել, որն ավելի քան 20 տարի օկուպացված է»,–կարծում է Ալիևը։

Ադրբեջանցի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Վլ. Պուտինին եռակողմ հանդիպում նախաձեռնելու համար, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործում ՌԴ կառուցողական դերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը