Աշխարհ

20.06.2016 19:08


Մոտակա 20 տարվա ընթացքում ռոբոտները դառնալու են նորզելանդացիների մրցակիցները

Մոտակա 20 տարվա ընթացքում ռոբոտները դառնալու են նորզելանդացիների մրցակիցները

Նոր Զելանդիայի և Ավստրալիայի հաշվապահների CAANZ խմբի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Նոր Զելանդիայում աշխատանքային տեղերի 46%–ին, որը կազմում է 900 000 աշխատատեղ, վտանգ է սպառնում, քանի որ մոտակա 20 տարվա ընթացքում մարդկային աշխատուժին կարող են փոխարինել համակարգիչներն ու ռոբոտները։ Այս մասին հաղորդում է«stuff.co.nz»–ը։

Հաշվի առնելով անցումը դեպի փաստաթղթերի շրջանառության էլեկտրոնային տարբերակ՝ նոր ռիսկային վտանգի տակ է գտնվում հատկապես հաշվապահի աշխատանքը։ Ապագայում իրենց տեղերը կարող են պահպանել միայն պրոֆեսիոնալները, ովքեր ունեն քննադատական մտածելակերպ և ռազմավարականորեն գործելու ունակություն։

Վերջերս հայտնվել էր տեղեկատվություն ամբողջությամբ ռոբոտացված կենտրոնների մասին, որոնք մի քանի տարի առաջ մշակվել են «Amazon» ընկերության կողմից։ Ռոբոտները ոչ միայն բարեհաջող կերպով փոխարինել են մարդկանց, այլ նաև տարվա կտրվածքով սկսել են տնտեսել մինչև 22 միլիոն ԱՄՆ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը