Աշխարհ

20.06.2016 15:55


ՌԴ հավաքականը խաղադաշտ դուրս կգա սգո ժապավեններով

ՌԴ հավաքականը խաղադաշտ դուրս կգա սգո ժապավեններով

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո–2016–ի շրջնականերում Ուելսի հետ կմրցեն սգո ժապավեններով. այսօր՝ հունիսի 20–ին, ՌԴ Կարելիայում և Մոսկվայում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սյամոզերոյում զոհված երեխաների։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ ներկայումս այդ հարցը համաձայնեցվում է ՈւԵՖԱ–ի հետ։

Հիշեցնենք՝ հունիսի 18–ի՝ լույս 19–ի գիշերը «Սյամոզերոյում» տեղի ունեցած փոթորկի պատճառով շրջվել են նավակներ, որոնցում եղել են 47 երեխա և 4 հրահանգիչ։ Մահացել է 14 երեխա, 10–ը հոսպիտալացվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը