Աշխարհ

20.06.2016 12:05


Թուրքիայի ոստիկանությունը ցրել է գեյ–շքերթը

Թուրքիայի ոստիկանությունը ցրել է գեյ–շքերթը

Թուրքիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով ցրել է Սպամբուլի գեյ–շքերթը։ Այդ գործողությանը մասնակցել է 300 ոստիկան։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ուժի է դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած վիրավորական հայտարարությունների համար։

Ավելի վաղ Ստամբուլի իշխանությունները թույլ չէին տվել ամենամյա գեյ–շքերթի անցկացումը՝ պարզաբանելով, որ արգելքը թելադրված է «անվտանգութան և հասարակական կարգի նկատառումներով»:

«Անադոլուի» փոխանցմամբ՝ շքերթի կազմակերպիչներն արգելքն անվանել են «Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտում» և հայտարարել դատարան դիմելու իրենց որոշման մասին։

Նշվում է, որ ավելի վաղ ծայրահեղ ազգայնական թուրքական խմբավորումներից մեկը հանդես էր եկել ակցիան տապալելու սպառնալիքներով, եթե իշխանությունները չարգելեն այն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը