Աշխարհ

20.06.2016 11:30


Մեռյալ ծովը ցամաքում է տագնապալի արագությամբ

Մեռյալ ծովը ցամաքում է տագնապալի արագությամբ

Երկրագնդի ամենացածր կետում գտնվող Մեռյալ ծովն աստիճանաբար ցամաքում է մերձավորարևելյան կիզիչ արևի ազդեցությունից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լճի մակարդակը պահպանելու համար ջրի հավելյալ պաշարներ գտնելը չափազանց բարդ է:

Մեռյալ ծովը ցամաքում է տագնապալի արագությամբ՝ տարեկան մեկ մետրից ավելի: Ջրի մակարդակի նվազման հետ մեկտեղ՝ նրանում աճում է աղի պարունակության խտությունը։ Այդպիսով երկրագնդի ամենացածր կետը դառնում է ավելի ցածր (ներկա դրությամբ այն ծովի մակարդակից ցածր է 420 մետրով):

Նշենք, որ լճի ջուրն 8-9 անգամ ավելի աղի է՝ համեմատած համաշխարհային օվկիանոսի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը