Ռուսաստանում կինը ծննդաբերել է արջերով լի խուլ տայգայում
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Յակուտիայի Միրնի քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԴ առողջապահության պաշտոնական կայքը, կինը ծննդաբերել է արջերով լի տայգայում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը, գտնվելով հղիության 40-րդ շաբաթում, իր ամուսնու հետ գնացել է ձկնորսության, քանի որ «ցանկացել է օգնել ամուսնուն և բարեկամներին ձուկ բռնելու գործում»։
Սակայն ձկնորսության ընթացքում կնոջ մոտ կծկումներ են սկսվել, և ամուսինն ու քույրը նստեցրել են նրան մեքենայի մեջ՝ հիվանդանոց հասցնելու նպատակով։ Սակայն ճանապարհին մեքենան հայտնվել է ճահճի մեջ և արգելակվել։
Ամուսինը թողել է ծննդաբերող կնոջն ու քրոջը մեքենայի մեջ և շտապել ճանապարհի մոտ՝ փորձելով հեռախոսակապ գտնել և շտապ օգնություն կանչել։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու շտապ օգնության աշխատողները, սակայն, չեն կարողացել մեքենաներով տեղ հասնել և ստիպված են եղել ոտքով քայլել։
Նշվում է, որ ոստիկանության աշխատողները ստիպված են եղել ատրճանակների միջոցով պաշտպանել ծննդականինշուրջը թափառող արջերից, որոնց մոտ զուգավորման շրջան է սկսվել։
Արդյունքում՝ փրկարարները, գրկելով ծննդաբերող կնոջը, հասցրել են մեքենայի մոտ և տեղափոխել հիվանդանոց։
Կնոջ և նորածին աղջկա առողջությունը գնահատվում է բավարար։ Նորածին փոքրիկն առողջ է։
Ռուսաստանում կինը ծննդաբերել է արջերով լի խուլ տայգայում
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Յակուտիայի Միրնի քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԴ առողջապահության պաշտոնական կայքը, կինը ծննդաբերել է արջերով լի տայգայում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը, գտնվելով հղիության 40-րդ շաբաթում, իր ամուսնու հետ գնացել է ձկնորսության, քանի որ «ցանկացել է օգնել ամուսնուն և բարեկամներին ձուկ բռնելու գործում»։
Սակայն ձկնորսության ընթացքում կնոջ մոտ կծկումներ են սկսվել, և ամուսինն ու քույրը նստեցրել են նրան մեքենայի մեջ՝ հիվանդանոց հասցնելու նպատակով։ Սակայն ճանապարհին մեքենան հայտնվել է ճահճի մեջ և արգելակվել։
Ամուսինը թողել է ծննդաբերող կնոջն ու քրոջը մեքենայի մեջ և շտապել ճանապարհի մոտ՝ փորձելով հեռախոսակապ գտնել և շտապ օգնություն կանչել։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու շտապ օգնության աշխատողները, սակայն, չեն կարողացել մեքենաներով տեղ հասնել և ստիպված են եղել ոտքով քայլել։
Նշվում է, որ ոստիկանության աշխատողները ստիպված են եղել ատրճանակների միջոցով պաշտպանել ծննդականին շուրջը թափառող արջերից, որոնց մոտ զուգավորման շրջան է սկսվել։

7or.am