Կարելիայի իշխանությունները հրամանագիր են ստորագրել զոհված երեխաների ընտանիքներին 1 մլն ռուբլի հատկացնելու վերաբերյալ
Կարելիայի իշխանությունները ստորագրել են հրաման, որի համաձայն՝ «Սյամոզերոում» մահացած երեխաների ընտանքիներին հատկացվելու է 1 միլիոն ռուբլի։ Այս մասին, «life.ru»–ի փոխանցմամբ, հաղորդել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը։
«Կառավարության որոշումը պատրաստ է և ստորագրված։ Տուժած երեխաների ընտանիքներին 1 միլիոն ռուբլի է փոխանցվելու»,– հաղորդել է Խուդիլայնենը։
Նահանգապետի խոսքերով՝ այժմ օգնություն է ցուցաբերվում նաև փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 18–ի՝ լույս 19–ի գիշերը «Սյամոզերոյում» տեղի ունեցած փոթորկի պատճառով շրջվել են նավակներ, որոնցում եղել են 47 երեխա և 4 հրահանգիչ։ Մահացել է 13 երեխա, մեկը համարվում է անհետ կորած։

7or.am