Աշխարհ

20.06.2016 10:32


Իրաքյան ուժերն ԻՊ բանտից հարյուրավոր կալանավորների են ազատ արձակել

Իրաքյան ուժերն ԻՊ բանտից հարյուրավոր կալանավորների են ազատ արձակել

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրաքի անվտանգության ուժերն Էլ-Ֆալուջա քաղաքում ԻԼԻՊ–ի բանտից 350 մարդու են ազատ արձակել։

Տեղի բժիշկների խոսքով՝ կալանավորները տառապել են սննդի և ջրի պակասից:

Աղբյուրը հիշեցնում է՝ Էլ-Ֆալուջան «Իսլամական պետության» վերահսկողության տակ է 2014–ից: Թեև Իրաքի զինված ուժերը ազատագրել են գրեթե ամբողջ քաղաքը, ԻՊ գրոհայինները շարունակում են դիմադրությունը:

Վերջին մի քանի օրում քաղաքը լքել է մոտ 30 հազ մարդ: Իրաքում բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ քաղաքացիական բնակչության զանգվածային փախուստը կարող է մարդասիրական աղետի հանգեցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը