Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զորավարժություն է սկսում սահմանամերձ շրջաններում և Նախիջևանում
Հունիսի 19–24-ին ադրբեջանական բանակն իրականացնելու է լայնամասշտաբ զորավարժություն սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում։ Զորավարժությանը ներգրավվելու են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։
Վարժանքների մի փուլն անցկացվելու է նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` ռազմանավերի ներգրավմամբ։ «razm.info»–ն տեղեկացնում է, որ այս մասին հունիսի 17-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Զորավարժության հայտարարվող նպատակը «ժամանակակից համազորային մարտերի ընթացքում» զորամիավորումների հրամկազմի՝ ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի ղեկավարման ունակությունների, մարտական ներդաշնակման և զորամիավորումների փոխգործակցության որակների բարձրացումն է։
Իբրև նախանշվող վարժանքների յուրահատկություն՝ նշվում է «պայմանական հակառակորդի ամուր պաշտպանության պարագայում (Ադրբեջանի ԶՈւ) սպառազինությունում առկա ամբողջ նոր ռազմական տեխնիկայի լայնածավալ օգտագործումը»։