Աշխարհ

18.06.2016 13:45


Հաքերները կոտրել են «Իսլամական պետության» թվիթթերյան էջը

Հաքերները կոտրել են «Իսլամական պետության» թվիթթերյան էջը

«Anonymous» խմբավորումը հաքերային հարձակման է ենթարկել «Իսլամական պետության» մի քանի օգտահաշիվ։ Այս մասին հաղորդում է «tjournal.ru»–ն։ Կոտրած թվիթթերյան էջերում հաքերները տեղադրել են ԼԳԲՏ խորհրդանիշը։

Ինչպես հաղորդում է «WauchulaGhost» խմբավորման անդամներից մեկը, վերջին ամսվա ընթացքում նրան հաջողվել է կոտրել «Իսլամական պետության» ավելի քան 250 օգտահաշիվ։

«Օռլանդոյի գեյ–ակումբում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով այնքան անմեղ մարդիկ մահացան։ Ես պարզապես ուզում էի ինչ–որ բան անել «Իսլամական պետության դեմ»՝ ի պաշտպանություն այդ մարդկանց»,– ասել է հաքերը «CNN»–ին տված հարցազրույցի ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը