Աշխարհ

18.06.2016 12:45


Բելգիայում 12 մարդու են ձերբակալել ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով

Բելգիայում 12 մարդու են ձերբակալել ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով

Բելգիայի ոստիկանությունը 12 մարդու է ձերբակալել երկրում ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ իրավապահները ստուգումների ընթացքում ավելի քան 40 մարդու են հարցաքննել։

Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հաղորդել էր «Իսլամական պետության» 4 զինյալի ձերբակալության մասին, որոնք, ենթադրվում է, նոր գրոհներ էին ծրագրում երկրում։

RTBF–ի փոխանցմամբ՝ ահաբեկչությունների սպառնալիքի առնչությամբ՝ Բելգիայի իշխանությունները երկրի վարչապետի և բարձրաստիճան որոշ պաշտոնյաների թիկնազորն ուժեղացնելու մասին որոշում են կայացրել։

Ուժեղացվել են, մասնավորապես, արդարադատության, արտաքին և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև նրանց ընտանիքների թիկնազորերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը