Պուտինը նախընտրում է յոգայի մարզումներին կողքից հետևել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախընտրում է յոգայի մարզումներին կողքից հետևել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
«Գիտեք, ես նախընտրում եմ յոգան դիտել կողքից և շատ եմ նախանձում նրանց, ովքեր դրանում ինչ–որ նշանակալի արդյունքների են հասնում, իսկապես, շատ եմ նախանձում»,– պատասխանել է Պուտինը հնդկաստանցի լրագրողի հարցին։
Նա հավելել է, որ Ռուսաստանում սիրում են հնդկական մշակույթը, և «ՌԴ–ն, հավանբար, միակ երկիրն է, որտեղ վճարովի հեռուստաալիք կա, որը մշտապես հնդկական ֆիլմեր է ցուցադրում»։
«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ անցած ամառ Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանն ասել էր, որ կփորձի յոգայով զբաղվել։ Նա նաև նշել էր, որ յոգայի ճանապարհն սկսել է հոգեպես կատարելագործվելով։

7or.am