Աշխարհ

18.06.2016 20:59


«Սոյուզմուլտֆիլմը» բողոք է ուղղելու «Դանոնին»՝ իր կերպարներին գովազդում օգտագործելու համար

«Սոյուզմուլտֆիլմը» բողոք է ուղղելու «Դանոնին»՝ իր կերպարներին գովազդում օգտագործելու համար

«Союзмультфильм»-ի տնօրենի պաշտոնակատար Գլեբ Դավիդովը հայտարարել է, որ ստուդիան պատրաստվում է երկրորդ բողոքն ուղղել «Դանոն» ընկերությանը` «Երեքը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմի կերպարներին ապրանքանիշի գովազդում օգտագործելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Դավիդովի՝ կերպարների օգտագործումը գովազդային նպատակներով հնարավոր է դարձել այն բանի պատճառով, որ հեղինակների և ստուդիայի միջև մինչ այժմ կարգավորված չէ հեղինակային իրավունքների վերաբերյալ հարցը: Նա նաև նշել է, որ «Союзмультфильм»-ի հստակ դիրքորոշումն այն է, որ կերպարների հեղինակային իրավունքները պատկանում են կինոստուդիային, այլ ոչ թե գրող Էդուարդ Ուսպենսկուն:

«Դանոն» ընկերության պաշտոնական ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ «Պրոստոկվաշինո» ապրանքանիշի վերաբերյալ հեղինակային իրավունքները ձեռք են բերվել պատշաճ կերպով:

«Մենք միակ մեկնաբանությունն ունենք՝ «Պրոստոկվաշինո» ապրանքանիշի վերաբերյալ հեղինակային իրավունքները ձեռք են բերված և համապատասխանորեն ձևակերպված են այն մարդուց, ով հորինել է այդ պատմությունը», - հայտարարել է «Դանոնի»՝ ՌԴ-ում և ԱՊՀ-ում որակի փոխնախագահ Մարինա Բալաբանովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը