Տնտեսական

18.06.2016 10:19


Բանկերի կողմից գնվել է 81,706,846 դոլար

Բանկերի կողմից գնվել է 81,706,846 դոլար
Հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,706,846 դոլար 477,30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,187,604 ԱՄՆ դոլար 478.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,135,034 եվրո 536.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,186,526 եվրո 539.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 996,398,097 ՌԴ ռուբլի 7,24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 412,042,080 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 6-12ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.9 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը