«Համախմբում» կուսակցության ստեղծման մասին հայտարարությունը հաջորդեց ապրիլյան չորսօրյա պատերազմին, իսկ երկուսուկես ամիս անց կուսակցության հիմնադիր համագումարն այլեւս իրողություն է:
«Համախմբում» բառը հավակնոտ բառ չէ (ինչը շատ լավ է. հոգնել ենք ամպագոռգոռ բառերից եւ անվանումներից): «Համախմբում» բառն իր մեջ միավորվելու, մեկտեղվելու իմաստային բեռ է կրում: Պարզ առաջարկ է՝ եկեք համախմբվենք ու փոխենք այն դրությունը, այն ամոթալի դրվածքը, որ կա մեզանում: Այն ամոթալի դրվածքը, որն արդեն աղետալի է դառնում բոլորիս համար, եւ որի դեմ բարձրաձայն կամ խուլ ընդվզում եւ բողոքում ենք, հաստատ կարող ենք փոխել, եթե համախմբվենք:
Համախմբման հարցն անգամ առաքելություն չէ. դա անհրաժեշտություն է: Մեր այս գորշ օրերում, երբ բարոյալքման թափանիվը կանգ չի առնում, եւ մեր ապագան անորոշ է, հրատապ անելիքը մեկն է՝ համախմբվելը:
Ամուր, կարգին, հարմարավետ տուն կառուցելու համար մարդիկ համախմբվում են եւ կառուցում այն տունը, որտեղ կուզենային ապրել: Այսօր հենց դա՛ է բոլորիս ուզածը: Իսկ որ մեր տունը (երկիրը, պետությունը, հայրենիքը) խարխլվել է այն աստիճան, որտեղ ապրելն այլեւս անվտանգ չէ, դրանում համոզված ենք բոլորս:
Կուսակցության հիմնադիր համագումարում նախագահ ընտրված Վարդան Օսկանյանի ելույթի բովանդակությունը եթե ի մի բերենք, ապա ասելիքը հենց դա է՝ միայն համախմբվելով կարող ենք արդյունքի հասնել: Այն է՝ իշխանափոխության և դրա միջոցով Հայաստանի այս վիճակի փոփոխության: Եվ կուսակցությունն այդ նպատակն իրագործելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես իշխանափոխության միջոցով են տեսնում երկրում կուտակված խնդիրների լուծումը:
Բոլոր ոլորտներում հետընթաց արձանագրած իշխանությունից սպասելիք չկա եւ չկա վաղուց: Հետեւաբար, պետք է համախմբվել եւ, մեղմ ասած, ցտեսություն ասել ահագնացող արտագաղթի, ձեւական ժողովրդավարության, ձեւական «ազատ» խոսքի, ձեւական «ազատ տնտեսական մրցակցության», աղքատության եւ գործազրկության ռեկորդակիր հեղինակներին:
Ընդ որում, ուշագրավն այն է, որ Օսկանյանը «Համախմբումը» վերկուսակցական կառույց է համարում՝ ժողովրդական շարժում դառնալու միտումով: Սա շատ լավ է: Նման «ձեւաչափի» շրջանակներում ազատորեն կարող են դրսեւորվել երիտասարդները, անկուսակցականները, հանրային տարբեր շերտեր ներկայացնող անհատները, ստեղծագործական, գիտական մտավորականությունը, բոլո՛րը: Այդպիսի հզոր համախմբումն իսկապես կարող է այլընտրանք լինել գործող իշխանությանը, մանավանդ երբ նորաստեղծ կուսակցության մեջ տեսնում ենք կարող, բանիմաց մարդկանց, փորձառու գործիչների եւ մասնագետների:
Իսկապես, առանց համախմբման հնարավոր չէ ի չիք դարձնել քաղաքական մենաշնորհը, ինչը մեր աքիլլեսյան գարշապարն է:
Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, ինչը, սակայն, մսխվում է ու արդեն ծնկած դիրքից է «առնչվում» աշխարհի հետ: Սա անթույլատրելի բան է: Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն էլ, կարծես, մտել են փակուղի: Այնինչ նման հզոր Սփյուռք ունեցող երկիրը պետք է լիարժեքորեն օգտագործեր այդ ներուժը՝ ի շահ հայրենիքի: Սա՛ էլ չի արվում: Դրա համար պետք է ունենալ լայն մտահորիզոն, ապրել ու գործել միասնական հայության կրողը լինելու մտածողությամբ, ինչպես զգացել, ապրել ու գործել է նույն ինքը՝ ՀՀ նախկին արտգործնախարարը:
«Եսկյանքիսվեցտասնամյակներիուղիղկեսնապրելեմհայրենիքում: ԵսՀայաստանումապրելիսերբեքչեմզգացելորպեսդրսիցեկածմարդ: Եթեկուզեք, եսիսկականհայաստանցիեմ, իսկականղարաբաղցի, իսկականհալեպցի, որըհաստատպակասբանչիարելիրհայրենիքիհամար, քանուրիշները, քանգործողշատբարձրաստիճանպաշտոնյաներ»,- իր ելույթի վերջում նաեւ այսպիսի նկատառում արեց Վարդան Օսկանյանը:
Ինչ խոսք, բոլորս էլ ինչ-որ բան արել ենք հայրենիքի համար: Բայց եթե այսօր հայրենիքը հայտնվել է, մեղմ ասած, այսպիսի տխուր իրավիճակում, ուրեմն մեր արածը քիչ է եղել: Համախմբվելով փորձենք լրացնել չարածը եւ արժանին հատուցել հայրենիքին:
Համախմբվենք, որ հաղթենք
«Համախմբում» կուսակցության ստեղծման մասին հայտարարությունը հաջորդեց ապրիլյան չորսօրյա պատերազմին, իսկ երկուսուկես ամիս անց կուսակցության հիմնադիր համագումարն այլեւս իրողություն է:
«Համախմբում» բառը հավակնոտ բառ չէ (ինչը շատ լավ է. հոգնել ենք ամպագոռգոռ բառերից եւ անվանումներից): «Համախմբում» բառն իր մեջ միավորվելու, մեկտեղվելու իմաստային բեռ է կրում: Պարզ առաջարկ է՝ եկեք համախմբվենք ու փոխենք այն դրությունը, այն ամոթալի դրվածքը, որ կա մեզանում: Այն ամոթալի դրվածքը, որն արդեն աղետալի է դառնում բոլորիս համար, եւ որի դեմ բարձրաձայն կամ խուլ ընդվզում եւ բողոքում ենք, հաստատ կարող ենք փոխել, եթե համախմբվենք:
Համախմբման հարցն անգամ առաքելություն չէ. դա անհրաժեշտություն է: Մեր այս գորշ օրերում, երբ բարոյալքման թափանիվը կանգ չի առնում, եւ մեր ապագան անորոշ է, հրատապ անելիքը մեկն է՝ համախմբվելը:
Ամուր, կարգին, հարմարավետ տուն կառուցելու համար մարդիկ համախմբվում են եւ կառուցում այն տունը, որտեղ կուզենային ապրել: Այսօր հենց դա՛ է բոլորիս ուզածը: Իսկ որ մեր տունը (երկիրը, պետությունը, հայրենիքը) խարխլվել է այն աստիճան, որտեղ ապրելն այլեւս անվտանգ չէ, դրանում համոզված ենք բոլորս:
Կուսակցության հիմնադիր համագումարում նախագահ ընտրված Վարդան Օսկանյանի ելույթի բովանդակությունը եթե ի մի բերենք, ապա ասելիքը հենց դա է՝ միայն համախմբվելով կարող ենք արդյունքի հասնել: Այն է՝ իշխանափոխության և դրա միջոցով Հայաստանի այս վիճակի փոփոխության: Եվ կուսակցությունն այդ նպատակն իրագործելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես իշխանափոխության միջոցով են տեսնում երկրում կուտակված խնդիրների լուծումը:
Բոլոր ոլորտներում հետընթաց արձանագրած իշխանությունից սպասելիք չկա եւ չկա վաղուց: Հետեւաբար, պետք է համախմբվել եւ, մեղմ ասած, ցտեսություն ասել ահագնացող արտագաղթի, ձեւական ժողովրդավարության, ձեւական «ազատ» խոսքի, ձեւական «ազատ տնտեսական մրցակցության», աղքատության եւ գործազրկության ռեկորդակիր հեղինակներին:
Ընդ որում, ուշագրավն այն է, որ Օսկանյանը «Համախմբումը» վերկուսակցական կառույց է համարում՝ ժողովրդական շարժում դառնալու միտումով: Սա շատ լավ է: Նման «ձեւաչափի» շրջանակներում ազատորեն կարող են դրսեւորվել երիտասարդները, անկուսակցականները, հանրային տարբեր շերտեր ներկայացնող անհատները, ստեղծագործական, գիտական մտավորականությունը, բոլո՛րը: Այդպիսի հզոր համախմբումն իսկապես կարող է այլընտրանք լինել գործող իշխանությանը, մանավանդ երբ նորաստեղծ կուսակցության մեջ տեսնում ենք կարող, բանիմաց մարդկանց, փորձառու գործիչների եւ մասնագետների:
Իսկապես, առանց համախմբման հնարավոր չէ ի չիք դարձնել քաղաքական մենաշնորհը, ինչը մեր աքիլլեսյան գարշապարն է:
Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, ինչը, սակայն, մսխվում է ու արդեն ծնկած դիրքից է «առնչվում» աշխարհի հետ: Սա անթույլատրելի բան է: Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն էլ, կարծես, մտել են փակուղի: Այնինչ նման հզոր Սփյուռք ունեցող երկիրը պետք է լիարժեքորեն օգտագործեր այդ ներուժը՝ ի շահ հայրենիքի: Սա՛ էլ չի արվում: Դրա համար պետք է ունենալ լայն մտահորիզոն, ապրել ու գործել միասնական հայության կրողը լինելու մտածողությամբ, ինչպես զգացել, ապրել ու գործել է նույն ինքը՝ ՀՀ նախկին արտգործնախարարը:
«Ես կյանքիս վեց տասնամյակների ուղիղ կեսն ապրել եմ հայրենիքում: Ես Հայաստանում ապրելիս երբեք չեմ զգացել որպես դրսից եկած մարդ: Եթե կուզեք, ես իսկական հայաստանցի եմ, իսկական ղարաբաղցի, իսկական հալեպցի, որը հաստատ պակաս բան չի արել իր հայրենիքի համար, քան ուրիշները, քան գործող շատ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- իր ելույթի վերջում նաեւ այսպիսի նկատառում արեց Վարդան Օսկանյանը:
Ինչ խոսք, բոլորս էլ ինչ-որ բան արել ենք հայրենիքի համար: Բայց եթե այսօր հայրենիքը հայտնվել է, մեղմ ասած, այսպիսի տխուր իրավիճակում, ուրեմն մեր արածը քիչ է եղել: Համախմբվելով փորձենք լրացնել չարածը եւ արժանին հատուցել հայրենիքին:
Կիմա Եղիազարյան