Աշխարհ

18.06.2016 09:50


«Radiohead»–ի երկրպագուներին ծեծել են Ստամբուլում Ռամադանին գարեջուր խմելու և ռոք լսելու համար

«Radiohead»–ի երկրպագուներին ծեծել են Ստամբուլում Ռամադանին գարեջուր խմելու և ռոք լսելու համար

Անհայտ անձինք Ստամբուլում հարձակվել են բրիտանական «Radiohead» ռոք խմբի երկրպագուների վրա, որոնք պատրաստվում էին նոր ալբոմը լսել տեղի խանութում։ Այս մասին հայտնում է «BuzzFeed»–ը։

Ինդի ռոքի «Velvet Indieground» խանութում տեղի ունեցածի հետևանքով, նախնական տեղեկատվությամբ, տուժել է մեկ անձ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդկանց խումբը գոռում–գոչյուններով մտել է հաստատություն և սկսել «ջարդը»։ Ամենայն հավանականությամբ, նրանց դուր չի եկել գարեջրի ըմպումը և ռոք երաժշտություն վայելելը մահմեդական սուրբ Ռամադանի ամսում։

«Radiohead»–ից արդեն արձագանքել են կատարվածին՝ արտահայտելով իրենց սերն ու աջակցությունը Ստամբուլի իրենց երկրպագուներին, և հույս հայտնել, որ կգա ժամանակ, երբ բռնության նման գործողությունները կանցնեն խոր անցյալ։

Նշենք, որ մի քանի օր առաջ լույս է տեսել խմբի «A Moon Shaped Pool» նոր ալբոմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը