Երիցյանը խուսափեց ստվերային տնտեսության թիվը հրապարակելուց
-Վերջին վերլուծության, հարցումների արդյունքներով Հայաստանում որքա՞ն է ստվերային տնտեսության մակարդակը,-Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ կառավարությանը՝ այսպիսի հարց է բարձրացրել ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը,-կառավարությունը կոնկրետ ինչպիսի՞ քայլեր է իրականացնելու ստվերային տնտեսությունն օրինական դաշտ բերելու ուղղությամբ։ Որքանո՞վ է տնտեսական ճգնաժամն ազդել ստվերային տնտեսության խորացմանը,-շարունակել է հարցադրումն Ա. Մինասյանը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կառավարությանը հորդորել է հարցին պատասխանել «ըստ էության»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իպատասխան ասել է, թե աշխարհում չկա նման տնտեսություն, որը ստվերային հատված չունենա։
-Վիճակագրությունը հրապարակված է։ Ցուցանիշը մեծ է, մտահոգիչ։
Ա. Մինասյանը նախարարին առաջարկել է թիվ հրապարակել. «Որքա՞ն է»։
-Կառավարության թիվը պաշտոնական թիվն է,-պատասխանել է Ներսես Երիցյանը։
-Պարո՛ն Երիցյան, թիվը հրապարակեք, եթե դժվար չէ,-պնդել է Ա. Մինասյանը։
-Մեր վիճակագրական տվյալների մեջ դա բավական մեծ թիվ է,-պատասխանել է Ն. Երիցյանը։
Երիցյանը խուսափեց ստվերային տնտեսության թիվը հրապարակելուց
-Վերջին վերլուծության, հարցումների արդյունքներով Հայաստանում որքա՞ն է ստվերային տնտեսության մակարդակը,-Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ կառավարությանը՝ այսպիսի հարց է բարձրացրել ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը,-կառավարությունը կոնկրետ ինչպիսի՞ քայլեր է իրականացնելու ստվերային տնտեսությունն օրինական դաշտ բերելու ուղղությամբ։ Որքանո՞վ է տնտեսական ճգնաժամն ազդել ստվերային տնտեսության խորացմանը,-շարունակել է հարցադրումն Ա. Մինասյանը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կառավարությանը հորդորել է հարցին պատասխանել «ըստ էության»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ի պատասխան ասել է, թե աշխարհում չկա նման տնտեսություն, որը ստվերային հատված չունենա։
-Վիճակագրությունը հրապարակված է։ Ցուցանիշը մեծ է, մտահոգիչ։
Ա. Մինասյանը նախարարին առաջարկել է թիվ հրապարակել. «Որքա՞ն է»։
-Կառավարության թիվը պաշտոնական թիվն է,-պատասխանել է Ներսես Երիցյանը։
-Պարո՛ն Երիցյան, թիվը հրապարակեք, եթե դժվար չէ,-պնդել է Ա. Մինասյանը։
-Մեր վիճակագրական տվյալների մեջ դա բավական մեծ թիվ է,-պատասխանել է Ն. Երիցյանը։
Սյուզի Մելքոնյան