Աշխարհ

17.06.2016 14:30


Ամերիկացի օրենսդիրները հանձնել են Բաքվում իրենց ստացած թանկարժեք նվերները

Ամերիկացի օրենսդիրները հանձնել են Բաքվում  իրենց ստացած թանկարժեք նվերները

ԱՄՆ-ի օրենսդիրները, ովքեր 2013թ. այցելել էին Բաքու` Ադրբեջանի կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ, կառավարությանն են հանձնել նվեր ստացած նեֆրիտից ականջօղերը, թեյի սպասքը, մետաքսե շարֆերը, գորգերը և այլ նվերներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդական խումբը հայտարարել է, որ այդ ուղևորությունը հակասում է ամերիկյան օրենքներին: Այս մասին հաղոորդել է «The Hill»-ը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի էթիկայի վարչության (OCE) համաձայն՝ ընդհանուր առմամբ, համաժողովին է այցելել Կոնգրեսի ներկայիս 9 անդամ և նրանց ուղեկցող 32 անձինք, որոնցից յուրաքանչյուրը հազարավոր դոլարներ արժողությամբ նվերներ է ստացել: Բաքվի համաժողովից հետո օրենսդիրներից մի քանիսը նաև մեկնել են Թուրքիա և լրացուցիչ նվերներ ստացել այնտեղ:

Դիտորդական խումբը հայտնել է, որ Տեխասում գտնվող հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են լրացրել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, երբ իրականում համաժողովը և ուղևորությունները ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերությունը։ Վերջինս 750 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:

«OCE»-ն և Էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ օրենսդիրները և նրանց օգնականները չէին կարող չիմանալ, թե ինչպես է ֆինանսավորվում ուղևորությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը