Նեթանյահուին քննադատել են բյուջետային միջոցները սանվրածքի ու հարդարանքի վրա ծախսելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի քան 2,1 մլն շեկել ( 542 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել իր անցած տարվա հնգօրյա ուղևորության ընթացքում՝ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի լիագումար նիստին իր մասնակցության օրերին:
«El Al» ավիաընկերությանը պատկանող օդանավով Իսրայել–Նյու Յորք–Իսրայել ճանապարհի համար ծախսվել է 1,5 մլն շեկել ( 387 հազար ԱՄՆ դոլար)։ Իսրայելի վարչապետի սանրվածքի համար ծախսվել է 1.6 հազար դոլար, իսկ դիմահարդարման համար՝ 1,75 հազար ԱՄՆ դոլար: Եվս 20 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ եղել հյուրանոցի սենյակից կահույքը դուրս բերելու համար՝ այնտեղ հյուրեր ընդունելու նպատակով: Նեթանյահու ամուսինների սնունդը գնահատվել է 1,76 հազար ԱՄՆ դոլար:
Նշվում է, որ այս գումարների մեջ ներառված չեն վարչապետի կնոջ՝ Սարայի ծախսերը: Կասկածներ կան, որ դրանք ևս բյուջետային միջոցներից են արվել:
«The Times of Israel»–ը հայտնում է, որ վարչապետի ծախսերի մասին տվյալները Իսրայելի ՆԳՆ-ն, Նյու Յորքում Իսրայելի հյուպատոսությունը ու ՄԱԿ-ում Իսրայելի առաքելությունը դեռ հունվարին էին պատրաստել, սակայն մինչև վերջին պահը գերատեսչությունները, որոնք ենթարկվում են Նեթանյահուին, փորձել են խոչընդոտել դրանց հրապարակումը: Ինչպես գրում է «The Times of Israel»–ը, միայն իրավաբան Շահար Բեն Մեիրուի ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել հրապարակել այս տեղեկությունները։

7or.am