Աշխարհ

17.06.2016 12:45


Թուրքիայում տուգանվել են մի շարք հեռուստաալիքներ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայում տուգանվել են մի շարք հեռուստաալիքներ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղիղ եթերով վիրավորանք տարածելու համար տուգանել է մի շարք հեռուստաալիքների: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Aktifhaber»–ին հղումով։

Նշվում է, որ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ)՝ մայիսի 24-ի ժողովի ժամանակ, որը հեռարձակվել էր ուղիղ եթերով, Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել:

RTÜK-ը, ըստ ռադիոյի և հեռուստատուսության հեռարձակման մասին օրենքի 8-րդ հոդվածի, ձայների մեծամասնությամբ վարչական տուգանքի է ենթարկել «Can Erzincan», «Habertürk», «NTV», «Ulusal», «CNN Türk», «Bengütürk» և «Halk Tv» հեռուստաալիքներին:

RTÜK-ը պատժամիջոցներ է կիրառել նաև «HTV Hayat» հեռուստաալիքի նկատմամբ, որի եթերում ցուցադվել է Էրդողանի հասցեին վիրավորանքներ պարունակող գերմանացի երգիծաբանի տեսահոլովակը:

Այս խորագրի վերջին նյութերը