Ուորլիքը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է հենց Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահի խոսքով՝ իրենք մայիսի 16-ին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների շարունակման հույս ունեն:
«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը հանրագումարի կբերեն միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին ԵԱՀԿ կողմից առաջ քաշված պայմանավորվածությունը եւ կվերականգնեն բազմակողմանի խաղաղ համաձայնության գծով բանակցությունները», -նշել է նա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո հանդիպումը կանցնի եռակողմ ձեւաչափով:

7or.am