Էրդողանի կարծիքով հայերն ամենուր Թուրքիայի դեմ դավեր են նյութում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել է թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ իրենք վճռական պայքարի մեջ են «պետության ներսում զուգահեռ պետություն ստեղծել ջանացող կառույցի դեմ»: Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մեղադրել է նաև հայերին նշյալ կասկածելի կառույցի հետ համագործակցելու և Թուրքիայի դեմ դավադրություններ նյութելու մեջ: Գրում է «ermenihaber.am»–ը։
«Այդ դավաճան ոհմակը աշխարհի բոլոր անկյուններում Թուրքիայի դեմ աշխատանք է տանում: Ուր էլ գնանք՝ տեսնում ենք, որ զուգահեռ կառույցի անջատողական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, հայ հրոսակախմբերի հետ ուս ուսի տված, գործում են ընդդեմ մեր պետության:
Ես անձամբ դրա ականատեսը եղա Ամերիկայում, որտեղ կոնֆերանսի պիտի մասնակցեի. այդ կառույցը «Քուրդիստանի բանվորական կուսակցության», հայկական ահաբեկչական խմբավորման հետ իմ անձի և իմ պատվիրակության դեմ ցույցեր կազմակերպեց»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը խոստացել է, որ այս «հակաթուրքական» ուժերի դեմ պայքարը միայն Թուրքիայի ոստիկանության ու անվտանգության ուժերի ուսին չի մնալու և համոզմունք է հայտնել, որ թուրքական պետությունը, ի վերջո, հաղթելու է իր դեմ գործող ուժերին:
«ermenihaber.am»–ը նշում է, որ Թուրքիայում զուգահեռ կառույց անվանում են ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժումը, կամ որ նույնն է՝ գլուլենական համայնքը։