Աշխարհ

17.06.2016 11:50


Ռոքերը կորցրել է գիտակցությունը համերգի ընթացքում

Ռոքերը կորցրել է գիտակցությունը համերգի ընթացքում

Հայռնի ռոք երաժիշտ Միթ Լոուֆը ընկել է բեմի վրա իր հոբելյանական համերգի ընթացքում։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։ Բազմահազար եկրպագուներին թվացել է, որ այդ ամենը ընդամենը շոուի մասն է կազմում, քանի որ երաժշտի ընկնելը բավականին թատերական է ստացվել։ Սակայն մի քանի վայրկյան անց Լոուֆի մոտ են վազել երաժիշտները, այնուհետև՝ բժիշկները։

«Նա ելույթ էր ունենում և հանկարծակիորեն երգի կեսից ուշաթափվեց հենց բեմի վրա։ Սկզբում մեզ թվաց, որ դա շոուի մի մասն է, սակայն երբ հայտնվեցին բժիշկները, հասկացանք, որ ամեն ինչ իրական է»,պատմել է երկրպագուներից մեկը։

Ինչպես հայտնում է տեղի ԶԼՄ–ն, մի քանի օր առաջ երգիչը հիվանդության պատճառով չեղյալ էր համարել մեկ այլ ելույթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը