Աշխարհ

17.06.2016 10:25


ԱՄՆ–ում տեղի են ունեցել գեյ ակումբի զոհերի առաջին հուղարկավորությունները (տեսանյութ)

ԱՄՆ–ում տեղի են ունեցել գեյ ակումբի զոհերի առաջին հուղարկավորությունները (տեսանյութ)

Օռլանդոյում տեղի են ունեցել գեյ ակումբի ահաբեկչության հետևանքով զոհվածների առաջին հուղարկավորությունները։ Ողբերգության վայր էր ժամանել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ փոխնախագահ Բայդենի հետ։ Նրանք հանդիպել են զոհերի ընտանիքների հետ։ ԱՄՆ նախագահը մեղադրել է իր գործընկերներին դավադրության մեջ, որի պատճառով էլ ահաբեկիչները կարողանում են զենք գնել։ Նախագահը հերթական անգամ կոչ է արել Կոնգրեսին օրենք ընդունել հրազենի շրջանառության սահմանափակման մասին։

Օմար Մաթինը եղել է մասնավոր անվտանգության ընկերության աշխատակից և կարողացել է օրինականորեն զենք գնել, որով և կրակել է մարդկանց վրա։ Ընդ որում, մի քանի տարի առաջ նրան ստուգել է ՀԴԲ–ն՝ վերջինիս կասկածելով ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ, սակայն ոչինչ չի բացահայտվել։ Այդ իսկ պատճառով, ինչպես հայտնում է «Россия 24»–ը, Օբամային նույնպես հասնում է մեղադրանք հանրապետականների կողմից։ Օրինակ՝ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ հենց նախագահն է կրում Օռլանդոյում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը