Աշխարհ

16.06.2016 18:00


Այն, ինչը ձեզ չեն պատմել երկրորդ երեխայի ծնվելու մասին

Այն, ինչը ձեզ չեն պատմել երկրորդ երեխայի ծնվելու մասին

«Soulpost»-ը ներկայացնում է այն չնչին խնդիրները, որոնք կարող են ծագել երկրորդ երեխայի ծնվելուց հետո։

1. Դուք մոռանալու եք, որ հղի եք մոտավորապես մինչև 37-րդ շաբաթը։ Հիշո՞ւմ եք՝ ինչի մասին էիք անհանգստանում առաջին հղիության ժամանակ։ Հավաքել պայուսակը ծննդատան համար, բալիկի հուզիչ գլխարկները և տոտիկները, պարտադիր ֆոտոսեսիան, հղիների յոգան։ Այժմ ամեն ինչ անցյալում է։ Դուք զբաղված եք լինելու ձեր առաջին երեխայի հետևից հավաքելով, և չեք հետևի՝ ինչպես է ձեր ներսում զարգանում երկրորդ փոքրիկը։ Եվ եթե ինչ-որ մեկը հարցնում է ձեր ծրագրերի մասին, դուք պատասխանում եք․ «Չգիտեմ, ես դրա մասին չեմ մտածել»։

2. Դուք ձեզ ավելի վատ եք զգալու, քան առաջին հղիության ժամանակ։ Մասամբ այն պատճառով, որ դուք ավելի տարիքով եք։ Բացի այդ, դուք ավելի շատ գործեր ունեք՝ կապված առաջին երեխայի հետ։ Դուք այլևս ժամանակ չունեք վայելելու հղիությունը. չեք կարող պարզապես հանգստանալ, երբ ցավում է մեջքը, քանի որ պետք է անընդհատ հետևեք առաջնեկին։

3. Դուք մեղավորության զգացում եք ունենալու։ Դուք մտածելու եք, որ երկրորդ երեխան տակնուվրա է անելու առաջինի կյանքը, որ ավագը խանդելու է կրտսերին, նամանավանդ ամենասկզբում, երբ նորածինը ձեր ժամանակի մեծ մասն է պահանջելու իր վրա ծախսել։

4. Դուք մոռանալու եք՝ ինչպես է պետք խնամել նորածնին։ Թեև առաջինը ծնվել է ոչ այդքան վաղուց, նրա հետ համատեղ կյանքի հագեցածության պատճառով դուք մոռացել եք՝ ինչպես է պետք խնամել նորածնին։ Այնպես որ, մի՛ մխիթարեք ինքներդ ձեզ, որ ամեն ինչ հիշելու եք։ Ավելի լավ է՝ պարզապես թարմացնեք հիշողությունը։

5. Մայրության բոլոր սարսափները նորից վերադառնալու են։ Ժամը մեկ արթնանալ գիշերը։ Փորձել հանգստացնել երեխային, և հասկանալ՝ ինչ է ուզում նա։ Փորձել չքնել գիշերը, երբ երեխան հանկարծակի որոշի չքնել։ Եվ հնարավոր չէ քնել ցերեկը, քանի որ պետք է հետևել ավագ երեխային։

6. Դուք ավելի քիչ եք անհանգստանալու որոշ բաների մասին։ Երեխան չի սիրում պառկել փորի վրա, և ի՞նչ։ Ժամանակի ընթացքում նա կսովորի պահել գլուխը։ Այսօր դուք մոռացե՞լ եք լողացնել երեխային, և ի՞նչ։ Կլողացնեք վաղը։ Եվ այլն, և այլն։

7. Ձեզ նյարդայնացնելու են առաջին անգամ ծնող դարձած և չափից շատ անհանգստացող ծնողները։ Այո՛, դա դուք եք մի քանի տարի առաջ։ Սակայն այժմ դուք ձեզ պարզապես ատում եք այն բանի համար, որ «Ֆեյսբուք»-ում հարցումներ էիք հրապարակում այն մասին՝ ինչպես ավելի լավ քնեցնել երեխային՝ մեջքի՞, փորի՞ թե՞ կողքի վրա։ Այժմ դուք ունեք երկու երեխայի ծնողների իմաստությունը։

8. Ձեր ավագ երեխան կարող է զայրանալ ձեզ վրա և ատել ձեզ։ Դա հասկանալի է և տրամաբանական։ Նախանձ, զայրույթ, վիրավորանքներ և կեղտոտ հնարքներ։ Դա կանցնի։

9. Այլևս ոչ մի մանկական երգ։ Զզվեցրեցին։ Ավելի լավ է միացնել Բեյոնսեին և ուրախացնել նաև ինքներդ ձեզ։

10. Երբ ձեր երեխաները մեծանան, կկարողանան միասին խաղալ, և ձեր կյանքը ավելի թեթև կդառնա։ Պարզապես անհրաժեշտ է սպասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը