Փոստաղբի արքային դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման
Ամերիկացի Սենֆորդ Ուոլեսին, ով համացանցում հայտնի է «Spam King» (Փոստաղբի արքա) կեղծանունով, դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «ArsTechnica» պարբերականը։ Անցյալ տարի նա անձամբ իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։
Ազատազրկումից բացի՝ դաշնային դատավորը հրամայել է Ուոլեսին վճարել 310 հազար ԱՄՆ դոլար՝ որպես փոխհատուցում միլիոնավոր սպամ–հաղորդագրություններ ուղարկելու դիմաց։
Տղամարդը պատմել է, որ 2008թ. նոյեմբեր ամսից մինչև 2009թ. մարտ ամիսը նա կոտրել է «Facebook» սոցիալական ցանցում գրանցված շուրջ 500 հազ օգտատիրոջ էջ, այնուհետև «հեղեղել է» նրանց ընկերներին սպամ–հաղորդագրություններով։ Ընդհանուր առմամբ, նրանց ուղարկվել է ավելի քան 27 միլիոն հաղորդագրություն։

7or.am