Տնտեսական

16.06.2016 14:57


Կառավարությունը մերժեց Է.Վարդանյանի, Ստ. Մարգարյանի և Վ. Հովհաննիսյանի նախագծերը

Կառավարությունը մերժեց Է.Վարդանյանի, Ստ. Մարգարյանի և Վ. Հովհաննիսյանի նախագծերը

Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել վերոնշյալ 3 պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ևս:

Հիշեցնենք, որ նախօրեին «7օր»–ի հետ հարցազրույցում Էլինար Վարդանյանն ասել էր. «Անկախ նրանից, թե ՀՀ կառավարությունն ինչ որոշում կկայացնի, մենք շարունակելու ենք պնդել մեր նախագիծը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը