Չինաստանում սկսել են վարկեր տրամադրել ուսանողներին՝ գրավի տակ վերցնելով նրանց ինտիմ լուսանկարները (լուսանկար)
Առցանց վարկեր տրամադրող շուկայի ձևավորման ֆոնին՝ Չինաստանում սկսել են հատուկ տեսակի վարկեր տրամադրել։ Այն դեպքում, եթե պարտապանը չկարողանա ամբողջությամբ վճարել գումարը, պարտատերը սոցիալական ցանցերում կհրապարակի վերջինիս ինտիմ լուսանկարները։ Այս մասին հաղորդում է «Quartz»–ը՝ հղում անելով չինական «South Metropolis Daily» պարբերականին։
Ուսանող աղջիկներին անձնագրի հետ խնդրում են ուղարկել նաև մերկ լուսանկար։ Փոխարենը՝ առցանց–պարտատերը փոխանցում է նրանց 1000 յուան։ Եթե ուսանողները հրաժարվում են պարտքը մարելուց, պարտատերերը սպառնում են ուղարկել լուսանկարները ծնողներին և հրապարակել դրանք սոցիալական ցանցերում։
Հունիսի 15–ին առցանց վարկեր տրամադրող «Jiedaibao» հարթակը պաշտոնապես հաստատել է, որ նման գործարքներ գոյություն ունեն, սակայն տրամադրվող վարկի տոկոսադրույքի համաձայնությունների իրականացումը իրենց կողմից չի հսկվում։
Լուսանկարների փոխանակումը նախօրոք է տեղի ուենում, և սովորաբար այդ գործընթացի համար օգտագործվում են «QQ» և «WeChat» նամակագրական ծրագրերը։ Որոշ պարտատերեր վաճառում են երիտասարդ պարտապանների կողմից ուղարկված լուսանկարները անգամ այն բանից հետո, երբ վերջիններս մարում են պարտքերը։ Հայտնում է «Legal Daily» թերթը։

7or.am