Աշխարհ

16.06.2016 14:30


Իվետա Մուկուչյանի տարօրինակ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին (տեսանյութ)

Իվետա Մուկուչյանի տարօրինակ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացրած և Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացրած Իվետա Մուկուչյանն օրերս հարցազրույց է տվել հունական հեռուստաընկերություններից մեկին, որտեղ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին:

Մեջբերում ենք նրա հարցազրույցի այդ հատվածը.

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում է, բայց դա Հայաստանի երկրորդ հանրապետությունն է։ Դա Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը մինչև հիմա Ադրբեջանի հողի վրա է։ Դա մի տարածք է, որը մինչև հիմա քննարկվում է, թե ո՞ւմ է պատկանում` Ադրբեջանն ասում է, թե իրենցն է, Հայաստանը, թե մերն է: Մեր մեծ եղբայր Ռուսաստանը, դուք գիտեք…այդ հարցը քննարկվում է ու քննարկվում.... Սահմանում մարդիկ նորություն չեն կարդում, իրար սպանում են, նրանք գալիս են գողանում են հայկական տարածքների գյուղերը»։

Կից տեսանյութում կարող եք ծանոթանալ Իվետա Մուկուչյանի ամբողջական հարցազրույցին: Ղարաբաղի մասին հատվածը` 16:07 րոպեից:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը