Լրահոս

09.12.2009 17:00

Արտակ Դավթյան. «Պետք չէ ապացուցել կրթության կարևորությունը. դա աքսիոմա է»

Արտակ Դավթյան. «Պետք չէ ապացուցել կրթության կարևորությունը. դա աքսիոմա է»

«Հայկական դպրոց» թեմայով «Այբ» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագան Տեր Մեսրոպ Արամյանն ասել է, որ մեր կրթության որակը բավական ցածր է, և պետք է նոր մոդել մշակել, որն օրինակ կհանդիսանա մյուս դպրոցների համար, և այդպիսով մեր կրթությունն առաջընթաց կապրի։

-Դա համայնքային կյանքի մի միկրոմոդել է, որտեղ դպրոցը պետք է լինի պետության սիրտը, որ տարբեր երակներով կապված է մնացած բոլոր բաղադրամասերի հետ։ Այստեղ մենք պատկերացնում ենք կարևոր համայնքային գործառույթ՝ եկեղեցի և շատ խորն ենք պահելու  կապը դպրոցի և եկեղեցու միջև, թեև այն կրոնական դպրոց չի լինելու,-նշել է նա։

Ըստ նրա՝ այդ դպրոցում սովորելու են 810 տաղանդավոր աշակերտներ ՀՀ-ի ողջ տարածքից։

Ի հակադարձումն այս ամենի՝ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասել է, թե աբսուրդ է կրթության կարևորության մասին այդքան խոսելը։

-Մի առիթով Գորկին ասել է, որ խոսել կրթության անհրաժեշտության և կարևորության մասին նույնն է, երբ մարդուն փորձես ապացուցել, որ տեսողությունն օգտակար է։ Այսինքն, սա աքսիոմատիկ հասկացություն է։  Խնդիրն այն է, որ դուք ձեր դպրոցում 810 լավագույն աշակերտներին կհավաքեք, բնական է, որ ներառելու եք նաև լավագույն մասնագետներին։ Արդյոք դրանով իսկ մենք չե՞նք վտանգի այն 1401 հանրակրթական դպրոցների՝ լավ, թե վատ, բայց  որոշակի մակարդակի ապահովումը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։