Եվրո–2016–ի մեկնարկից ի վեր՝ Ֆրանսիայում 323 մարդու են ձերբակալել
Ֆրանսիայի ՆԳՆ–ից հաղորդել են, որ Եվրո–2016–ի մեկնարկից ի վեր՝ Ֆրանսիայում 323 մարդու են ձերբակալել, որոնցից 196–ը կալանքի տակ է առնվել։ Բացի այդ, 8 մարդ ազատազրկման է դատապարտվել տարբեր ժամկետներով, 3–ն էլ պայմանական պատիժ է կրում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հավելել են, որ Եվրո-2016–ի մեկնարկից ի վեր՝ երկրից արտաքսվել է 24 մարդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելում և Լիլլում անկարգություններ են տեղի ունեցել։ Երկրպագուների և ոտիկանների ընդհարումները շարունակվել են նաև այս գիշեր։

7or.am