«Amnesty International». Ադրբեջանում շարունակում են հետապնդել ընդդիմությանը
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքները և հետապնդել ընդդիմությանը:
«BBC»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Կազմակերպությունը նշում է, որ իրավապաշտպանների աշխատանքը կաթվածահար է արված. նրանց բանկային հաշիվները սառեցված են, գրասենյակներն էլ կապարակնքված են ազատ արձակված բանտարկյալների տեղերն էլ զբաղեցնում են նորերը։
Խոշոր ՀԿ–ներից շատերը՝ Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը, ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնը, փակվել են, իսկ այն կազմակերպությունները, որոնք մինչ այժմ աշխատում են, նախընտրում են չքննադատել իշխանություններին և հեռու մնալ քաղաքական գործերից:
Նշվում է, որ իշխանությունները սկսել են ավելի ուշադիր հետևել սոցիալական ցանցերին, հատկապես «Ֆեյսբուքին»: Սոցիալական ցանցում իշխանություններին քննադատողները ենթարկվում են հետապնդումների։
«Amnesty International»-ի տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում կա նվազագույնը 14 քաղբանտարկյալ, ովքեր ճանաչվել են խղճի բանտարկյալներ: Իսկ տեղի ակտիվիստները նշում են 70 քաղբանտարկյալների առկայության մասին:

7or.am