Շվեյցարիան հետ կկանչի Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, որը ներկայացրել է դեռ 1992–ին։ Նման որոշում է ընդունել երկրի խորհրդարանը։
Կանտոնների խորհուրդը՝ շվեյցարական խորհրդարանի «փոքր պալատը», հավանություն է տվելմարտին «մեծ պալատի» կողմից ընդունված համապատասխան որոշմանը։ ТАСС–ի փոխանցմամբ՝ հայտը հետ կանչելուն կողմ է քվեարկել 27 խորհդրարանական, դեմ՝ 13։
Համաձայն 2016–ին անցկացված սոցհարցման՝ երկրի քաղաքացիները բարձր են գնահատում Շվեյցարիայի անկախ տնտեսական ուղղությունըև չեն ցանկանում մտնել Եվրամիություն։
Շվեյցարիան հետ կկանչի ԵՄ–ին անդամակցելու իր հայտը
Շվեյցարիան հետ կկանչի Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, որը ներկայացրել է դեռ 1992–ին։ Նման որոշում է ընդունել երկրի խորհրդարանը։
Կանտոնների խորհուրդը՝ շվեյցարական խորհրդարանի «փոքր պալատը», հավանություն է տվել մարտին «մեծ պալատի» կողմից ընդունված համապատասխան որոշմանը։ ТАСС–ի փոխանցմամբ՝ հայտը հետ կանչելուն կողմ է քվեարկել 27 խորհդրարանական, դեմ՝ 13։
Համաձայն 2016–ին անցկացված սոցհարցման՝ երկրի քաղաքացիները բարձր են գնահատում Շվեյցարիայի անկախ տնտեսական ուղղությունը և չեն ցանկանում մտնել Եվրամիություն։
7or.am