Աշխարհ

16.06.2016 18:29


Ֆրանսուհիների կեսը հրաժարվել է կիսաշրջազգեստներից ոտնձգությունների պատճառով

Ֆրանսուհիների կեսը հրաժարվել է կիսաշրջազգեստներից ոտնձգությունների պատճառով

Ֆրանսիական «Fnaut» տրանսպորտից օգտվողների ասոցիացիան հարցում է անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ Ֆրանսիայի բնակչուհիների կեսը հրաժարվել է կիսաշրջազգեստներ և այլ բաց հագուստներ կրելուց՝ չցանկանալով ոտնձգությունների ենթարկվել։ Հետապնդումներից խուսափելու նպատակով ոմանք ընդհանրապես հրաժարվել են ավտոբուսներից և մետրոյից օգտվելուց։ Այս մասին հաղորդում է «The Local»–ը։

Հետազոտության հեղինակների տվյալներով, որին մասնակցել են 6 հազարից ավելի կանայք, ֆրանսուհիների 48%–ը դադարել է կիսաշրջազգեստ կրել և նախընտրում է տաբատներ։ Բացի այդ, նրանք սկսել են ավելի հաճախ ծածկել լանջաբացվածքի հատվածը շարֆերով։ Հարցվածների կրկին 48%–ը հայտարարել է, որ աշխատում է երեկոյան խոսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։ Հետազոտության մասնակիցների 34%–ն ասել է, որ կնախընտրեին երթևեկել տաքսիներով կամ հեծանիվներով՝ տհաճ ծանոթություններից խուսափելու նպատակով։

Ֆրանսուհիների 87%–ն էլ պատմել է, որ իր նկատմամբ ոտնձգություններ են ցուցաբերել հասարակական տրանսպորտում, սակայն 89% դեպքերի ընթացքում այլ ուղևորները պաշտպանելու համար ոչինչ չեն ձեռնարկել։

2015թ. Ֆրանսիայում ավտոբուսներում և մետրոյում սեռական ոտնձգությունների դեմ քարոզարշավ էր սկսվել։ Ուղևորներին առաջարկել էին հայտնել այն կայարանների և կանգառների մասին, որտեղ վերջիններս իրենց ավելի քիչ պաշտպանված են զգում, իսկ ավտոբուսի վարորդներին գիշերային ժամերին պարտադրել էին կանգնել պահանջելու դեպքում՝ հանուն միայնակ ուղևորների անվտանգության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը