Աշխարհ

16.06.2016 11:10


Պետդեպ. «Քերրին չի սպառնացել Ռուսաստանին, այլ արտահայտել է իր վշտացածությունը»

Պետդեպ. «Քերրին չի սպառնացել Ռուսաստանին, այլ արտահայտել է իր վշտացածությունը»

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին բացատրել է պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերը Սիրիայի հակամարտության և այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ։ Քիրբին հստակեցրել է՝ Քերրին չի սպառնացել Ռուսաստանին, այլ արտահայտել է իր վշտացածությունը։

Պետքարտուղարը լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «ԱՄՆ–ի համբերությունն անսպառ չէ»։

ԶԼՄ–ի աշխատակիցները նկատել էին, որ Սիրիայում տիրող իրավիճակն ամիսներով չի փոխվում, և հետաքրքրվել էին՝ երբ է սպառվելու ԱՄՆ համբերությունը՝ արդյոք 2017–ի հունվարի՞ն, երբ կլրանա ներկա վարչակազմի ժամկետը։

Ի պատասխան՝ Քերրին ասել էր՝ ԱՄՆ–ի համբերության բաժակը լցվում է, և Ռուսաստանը պետք է դա հասկանա։ Լրագրողները նշել էին՝ Քերրիի խոսքերը փուչ կլինեն, եթե ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ բան չփոխվի։ Սակայն, ինչպես հստակեցրել է Քիրբին, այդ խոսքերն ընդհանրապես սպառնալիք չէին պարունակում։ Քերրին պարզապես արտահայտել է իր վշտացածությունն այն բանի առնչությամբ, որ ռուսները չեն օգտագործում իրենց ազդեցությունը Սիրիայում այնքան, ինչքանով ընդունակ են, և ինչպես անում էին առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը