Աշխարհ

16.06.2016 10:40


«Led Zeppelin»–ի կիթառահար Փեյջը հերքել է գրագողության վերաբերյալ մեղադրանքը (տեսանյութ)

«Led Zeppelin»–ի կիթառահար Փեյջը հերքել է գրագողության վերաբերյալ մեղադրանքը (տեսանյութ)

Բրիտանական «Led Zeppelin» ռոք խմբի ամենահայտնի «Stairway to Heaven» («Աստիճան դեպի երկինք») ստեղծագործությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։ Բրիտանացի ռոք երաժիշտներին մեղադրել են երգը ստեղծելիս մեկ ուրիշի երաժշտությունն օգտագործելու մեջ, իսկ ավելի ստույգ՝ ամերիկյան «Spirit» խմբի «Taurus» երգի նախերգանքը։

Սակայն «Led Zeppelin» խմբի կիթառահար Ջիմի Փեյջը ասել է, որ առաջին անգամ լսել է ամերիկյան «Spirit» խմբի «Taurus» ստեղծագործությունը միայն մի քանի տարի առաջ։

«Նման մի բան մնացել է իմ գլխում։ Այն բոլորովին անծանոթ էր ինձ»,- մեջբերում է Փեյջի խոսքերը AP–ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոս Անջելեսում «Led Zeppelin»-ի գործով դատավարություն է ընթանում։ Ռոք խմբին կասկածում են գրագողության մեջ՝ նշելով, որ «Stairway to Heaven» երգը չափազանց նման է «Spirit» խմբի «Taurus» երգին, որը գրվել է 1968թ-ին։ Սակայն երաժիշտներն ու նրանց ձայնագրող ընկերությունները համաձայն չեն հարուցված մեղադրանքի հետ։ Նրանք հայտարարել են, որ երաժիշտներ Ռոբերտ Փլանթն ու Ջիմի Փեյջը 1971 թ. իրենք են գրել երգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը