Ինչպես արդեն տեղեկացրել ենք, youtube կայքում տեսանյութ էր տեղադրվել, որտեղ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակներում ՀՀԿ թեկնածուի համար նկարահանված տեսահոլովակների կադրից դուրս դերասան ՀրանտԹոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն ԱլբերտԱզարյանը հայհոյում են նախագահի թեկնածու ՍերժՍարգսյանին և այն ժամանակ Երևանի քաղաքապետ ԵրվանդԶախարյանին։
«Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսով նախընտրական քարոզչությանը մասնակցում էր նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Այսօր նա «7օր»-ին պատասխանել է, որ անձմաբ ինքը կադրում ասել է այն, ինչ մտածել է.
-Ես ինչ մտածել եմ, դա եմ ասել։ Ինձ ո՛չ գրված տեքստ են տվել, ո՛չ մի այլ բան,- վստահեցրել է Շ. Պետրոսյանը՝ հավելելով նաև, որ կադրից դուրս էլ թերևս խոսել է այն մասին, թե ինչ լավ է, որ տաք կամ ցուրտ եղանակ է։
Օրեր առաջ youtube-ում տեղադրված տեսանյութն էլ երգչուհին չի տեսել, չի էլ ցանկանում այն դիտել, քանի որ այդ շրջանի հետ կապված որևէ բան իրեն այլևս չի հետաքրքրում.
-2 տարվա պատմություն ունեցող թեման բոլորովին հետաքրքիր չի։
Շուշան Պետրոսյանն ասել է այն, ինչ մտածել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, youtube կայքում տեսանյութ էր տեղադրվել, որտեղ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակներում ՀՀԿ թեկնածուի համար նկարահանված տեսահոլովակների կադրից դուրս դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը հայհոյում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։

7or.am