ԼՂՀ վարչապետի հայտարարությունը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ
Օրերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր տեղեկատվություն, ըստ որի բրիտանացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ: Այդ առթիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է հետևյալը.
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախում զբոսաշրջության զարգացումը: Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի դիվանագիտական փորձառությունը, ինչպես նաև սեփական երկրի քաղաքացիների անվտանգության առթիվ մտահոգությունը' հարկ եմ համարում տեղեկացնել, որ աշխարհի տարբեր երկրներից ԼՂՀ այցելողների անվտանգությունը լիովին ապահովված է: ԼՂՀ հռչակումից ի վեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, և նրանց անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել. ԼՂՀ զինված ուժերը ապահովում են մեր հանրապետության անվտանգությունը արտաքին ագրեսիայից: Բոլոր զբոսաշրջիկները այցելում են Արցախի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանի: Կոչ ենք անում ԼՂՀ այցելել ցանկացող բոլոր անձանց լինել ԼՂՀ-ում և սեփական փորձով համոզվել դրանում:
ԼՂՀ կառավարության հասարակության հետ կապերի վարչություն