Աշխարհ

16.06.2016 10:16


Թրամփը կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի հետ, իսկ Կիմ Չեն Ընին «զրկել է» ընթրիքից (տեսանյութ)

Թրամփը կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի հետ, իսկ Կիմ Չեն Ընին «զրկել է» ընթրիքից (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կընդուներ Սպիտակ տանը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընին, սակայն չէր հյուրասիրի նրան կառավարական ընթրիքով։ Նա նաև նշել է, որ ինքն անձամբ չէր ցանկանա այցելել Հյուսիսային Կորեա։

Թրամփը պատմել է, որ կառավարական ընթրիք նախատեսվում է «Չինաստանի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց «կաշին քերթել»։

Հյուսիսային Կորեայի DPRK պարբերականն ավելի վաղ անվանել էր Թրամփին «իմաստուն քաղաքական գործիչ» և հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածուին իր աջակցության մասին։

Թրամփի այլ հայտարարություններում էլ գնահատականներ են տրվել Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջուկային կարողություններին։ Նա կարծում է, որ ռուսական միջուկային զինանոցը ավելի ժամանակակից է, քան ամերիկյանը։

«Պուտինը զբաղվում է միջուկային զենքով, իսկ մենք ոչնչով չենք զբաղվում,– մեջբերում է Թրամփի խոսքերը РИА «Новости»–ն,– ավելի լավ է՝ մենք զգույշ լինենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը