Աշխարհ

15.06.2016 20:35


Հողաթափերը փրկել են կայծակնահարված բրիտանացուն

Հողաթափերը փրկել են կայծակնահարված բրիտանացուն

Բրիտանական Բրեդֆորդից 65-ամյա Բրայան Ֆիլիպսը կայծակի ուժգին հարված է ստացել իր տան խոհանոցում գտնվելիս։ Կայծակի հարվածից տղամարդը մի քանի մետր հեռու է շպրտվել, սակայն ողջ է մնացել շնորհիվ 30–դոլարանոց, ռետինե ներբաններով հողաթափերի։ Այս մասին հայտնում է «Mirror»–ը։

Փրկող հողաթափերը Սուրբ ծննդյանը թոշակառուին է նվիրել նրա դուստրը։

«Երբեք չէի լսել նման հուժկու ճայթյուն»,–պատմել է բրիտանացին, որի ձեռքում կայծակի պահին դանակ է եղել։ Թոշակառուն հավելել է, որ առաջ էլ հոսանքահարվել և տանիքից է ընկել։ Շանթահարված տղամարդն այդպես էլ չի դիմել բժշկի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը