«Vesti.am»-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
-Պարո՛ն Մարգարյան, այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքի նախագիծը: ԱԺ-ում Դուք նշեցիք, որ անընդունելի եք համարում օրենքի ընդունումը: Ինչո՞ւ:
-Եթե խորը նայենք ներքին տրամաբանությանը, ապա ամեն օրենսգիրք ունենում է որոշակի փիլիսոփայություն: Սա տնտեսության զարգազմանը չնպաստող փիլիսոփայություն ունի, ավելացնում է հարկային բեռը, նպաստում է ստվերի առաջացմանը: Երբ օրենսգրքով ավելանում է եկամտահարկը, շատերը գնալու են դեպի ստվեր:
Մենք նախորդ տարիներին բավականին լուրջ պայքարի միջոցով հասանք մի աստիճանի, որ շրջանառության հարկը 58.35 միլիոնից հետո համարվեց 115 միլիոն դրամը: Այս օրենսգիրքն առաջարկում է շրջանառության հարկն իջեցնել մինչև 40 միլիոն, ինչը լուրջ հարված է հասցնելու փոքր և միջին ձեռնարկություններին: Խնդիրը մեխանիզմ ստեղծելու և շահավետ լինելու մեջ է: Սա լուրջ հետքայլ է: Ավելի լավ էր մնալ նույն իրավիճակում, քան հետքայլ անել:
Հաջորդը եկամտահարկն է: Օրինակ՝ 120 հազարից ավելի աշխատավարձի դեպքում, կարծեմ՝ մինչև 1 միլիոն, 28 տոկոս հարկելը մի փոքր անհասկանալի է: Այստեղ փորձ է արված պրոգրեսիվ հարկի մասին գաղափարը մտցնել, բայց դա տեղին չէ, որովհետև մեր պայմաններում 120-ն ու 150-ն առանձնապես շատ չեն տարբերվում: Ինչու մինչև 120-ը մի փոքր պակաս է հարկը, իսկ 120-ից հետո՝ մի փոքր ավելի բարձր: Սա նշանակում է, որ չհարկվելու համար բոլորը կթաքցնեն աշխատավարձի իրական չափը, և մենք կունենանք ստվերի ավելացում: Հարկային օրենսգիրքը ոչ թե պետք է գնա սեղմելու, ճզմելու, շրջանակի մեջ դնելու, այլ մեր տնտեսությունը կարգավորելու և շահավետ պայմաններ ձևավորելու ուղղությամբ:
-Դուք կարծում եք, որ չի կարելի ընդունել, հետո քննարկել, իսկ ի՞նչ առաջարկներ եք արել ԱԺ-ին այս հարցով:
––Սկզբունքային խնդիրներ կան, որոնք պարզ չեն: Եթե նախագծի հեղինակները, տվյալ դեպքում՝ Կառավարությունը, հայտարարեր, որ սկզբունքային հարցերի մասին կարող ենք խոսել ու քննարկել, գուցե և համաձայնեինք: Բայց եթե չի ասվում այդ մասին, ու առաջարկվում է շրջանառվող հարկը 115 միլիոնից իջեցնել 40-ի, արդյոք հիմա քննարկելուց պատրա՞ստ են կրկին վերադառնալ 115-ի, թե ոչ: Պարզ է, որ ո՛չ: 40-ը, ենթադրենք՝ 45 կամ 50 կդառնա, բայց դա հարց չի լուծում: Նույնիսկ 58-ը հարց չէր լուծում. մենք այն ժամանակ ապացուցել էինք դա, և կրկին 115 էր դարձել:
Եթե որոշակի սկզբունքային հարցերի վերաբերյալ ասեին, որ դրանք փոփոխման ենթակա են, բայց եկեք քննարկենք, գուցե և արժեր առաջին ընթերցմամբ ընդունել այն որպես հիմք: Այս պարագայում մենք դեմ ենք այդ հարցերը որպես հիմք ընդունելուն:
-Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է հարկային օրենսգրքի հարցում շտապողականության պատճառը:
-Դժվարանում եմ ասել: Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ ասել են՝ եկեք ընդունենք առաջին ընթերցմամբ, հետո քննարկենք: Հետո հիմնականում լուրջ փոփոխություններ չեն եղել, այլ խմբագրական բաներ են եղել: Այդպիսի՞ն չէր ընտրական օրենսգիրքը: Ընդունեցինք, հետո եկան ասացին, որ այս-այս հարցերը քննարկման ենթակա չեն: Ես վախենում եմ, որ հիմա էլ նույնն է լինելու: Ասելու են, որ դրանք ընդունված են որպես հիմք, եկեք ուրիշ բան քննարկենք:
Հարկային նոր օրենսգրքի ընդունումը հետքայլ է

Աղբյուրը՝ «Vesti.am»