Հատուկ ծառայությունները հաղորդել են Բելգիայում և Ֆրանսիայում ԻԼԻՊ–ից սպառնացող գրոհների մասին
Բելգիական հակաահաբեկչական ծառայություններն իրավապահ մարմիններին նախազգուշացրել են Բելգիայում և Ֆրանսիայում «Իսլամական պետությունից» սպառնացող ահաբեկչությունների մասին։ Այս մասին հայտնում է «Derniere Heure»–ը։
Զինյալները, հավանաբար, Սիրիայից դուրս են եկել մոտ մեկուկես շաբաթ առաջ, որպեսզի նավով, առանց անձնագրերի, Եվրոպա հասնեն Թուրքիայով ու Հունաստանով։ Այդ մարդիկ, հավանաբար, բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկը ծրագրում է ահաբեկչություն իրականացնել Բելգիայում, մյուսը՝ Ֆրանսիայում։
Ըստ հետախուզական տվյալների՝ ենթադրյալ ահաբեկիչներն արդեն ձեռք են բերել անհրաժեշտ զենքերը, և նրանց գործողություններն անխուսափելի են։
Բացի այդ, նախազգուշացման մեջ ասվում է, որ ԻՊ գրոհայինների թիրախներ կարող են դառնալ որևէ խոշոր առևտրի կենտրոն, ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք։

7or.am