Լրահոս

09.12.2009 16:23


Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանում  «մարդու իրավունքների պաշտպանություն»  հասկացությունը  վաղուց  կորցրել  է  իր  իմաստը  և  ծառայում  է  միայն՝

  1. եվրոպական  որոշ  կառույցների  քաղաքական  շահերը  սպասարկելու  և  ընտրախախտներին  իշխանության  պահելու,
  2. գրանտներ  ստացողների  և  գրանտներ  տվողների  կենսամակարդակը  բարձրացնելու  համար...

«Մարդու իրավունքների պաշտպանություն»  հասկացությունը  Հայաստանի  հասարակական կյանքի  գրեթե  բոլոր  բնագավառներում,  իրականում,  վերածվել  է «մարդու  ոչնչացման   փրկություն»  հասկացության: Այս  բնագավառում  ստեղծված  իրավիճակի   հիմնական  մեղավորներն, ըստ  էության, «մարդու  իրավունքների   պաշտպանության»  համար  իբր  պայքարող  այն  ուժերն  են, որոնց անհետևողական   «պայքարը», հիմնականում,  ավարտվում  է  միջազգային և տեղական  ընտրահանցագործների  թիմերում  տեղեր  զբաղեցնելով:    

«Մարդու  իրավունքներ - 96» կուսակցության  Վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը