Փոքր և միջին ձեռնարկատերերը դժգոհ են Հարկային նոր օրենսգրքից
Փոքր և միջին ձեռնարկատերերն իրենց դժգոհությունն են հայտնում Հարկային նոր օրենսգրքի շուրջ՝ նշելով, որ դրանում առկա մի շարք դրույթներ անհասկանալի են իրենց համար:
Մասնավորապես, «Կասեցում» շարժումը (ձևավորվել է մեկ ու կես տարի առաջ, երբ Կառավարության շենքի մոտ մի շարք փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողներ բողոքի ակցիաներ էին անցկացնում) այժմ իր բողոքի խոսքն է ուղղում Կառավարությանը և Ազգային ժողովին:
–Մեր պայքարի միջոցով հասանք նրան, որ ավելացված արժեքի հարկի տարեկան շրջանառության շեմը նոր օրենսգրքում բարձրացվեց 115,000 միլիոնի, որը նորից ուզում են իջեցնել 40 միլիոնի: Դա համարում ենք կործանարար ՓՄՁ-ների համար:
Ավելացված արժեք հասկացությունը, ըստ Սամսոն Գրիգորյանի, փոքր բիզնեսի համար չի կարող աշխատանքի հարմար միջոց լինել՝ հարկերի բարձր լինելու պատճառով: Այն ռեսուրսներով շատ թույլ է, և այդ դաշտում աշխատելու համար պետք են այլ ռեսուրսներ:
Հաջորդ խնդիրը, որը Գրիգորյանը տեսնում է Հարկային նոր օրենսգրքում, ստուգող մարմիններին տրվող մեծ արտոնություններն են:
–Առանց այդ էլ ամեն օր շփվում ենք ստուգող մարմինների հետ, և գիտենք, որ ՊԵԿ-ի աշխատակիցներն ամեն առավոտ հավաքվում են՝ տուգանքների բազմապիսի հնարքներ մտածելու և մեր նկատմամբ կիրառելու համար,- ասել է նա:
Սամսոն Գրիգորյանը նշեց, որ թեև իրենք աշխատանքներ են տանում Էկոնոմիկայի նախարարության հետ, բայց պատրաստ են դուրս գալ նույնիսկ փողոցային պայքարի:

Աղբյուրը՝ «Vesti.am»