Վ. Բոստանջյան. «Նոր Հարկային օրենսգիրքը խայտառակ փաստաթուղթ է»
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը խայտառակություն է համարում Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Այս մասին Բոստանջյանն ասաց «Zham.am»-ի հետ զրույցում:
«Դա խայտառակ փաստաթուղթ է: Այն հանրապետության նկատմամբ դիվերսիա է, որը հետապնդում է նպատակ, ի վերջո, վերացնելու այս երկիրը: Հարկային օրենսգիրքը պարունակում է սարսափելի դրույթներ, որոնք, ըստ էության, կոչված են կործանելու ինչպես տնտեսական համակարգը, այնպես էլ սկսելու մի պրոցես, որով կդատարկվի ամբողջ հանրապետությունը»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ այս նոր օրենսգրքով տուժելու են ոչ միայն առանց այդ էլ 72 տոկոս աղքատության պայմաններում գտնվող հասարակ քաղաքացիները, այլև խոցելի են դառնալու տնտեսվարող սուբյեկտները: Տնտեսագետի հավաստմամբ` նրանք, ամենայն հավանականությամբ, կկորցնեն ցանկացած հնարավորություն հետագայում գործունեություն իրականացնելու:
«Նման իրավիճակում հնարավոր չէ աշխատել, այդ իսկ պատճառով հակված եմ մտածելու, որ, ամենայն հավանականությամբ, պատվեր է կատարվում, որպեսզի դատարկվի այս հողատարածքը»,-նշեց Վարդան Բոստանջյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»