Աշխարհ

15.06.2016 11:10


Օռլանդոյի հրաձիգը պահանջել է, որպեսզի ԱՄՆ–ը դադարեցնի ռմբակոծել իր երկիրը

Օռլանդոյի հրաձիգը պահանջել է, որպեսզի ԱՄՆ–ը դադարեցնի ռմբակոծել իր երկիրը

Օռլանդոյի «Pulse» գիշերային ակումբի ահաբեկչությունից ողջ մնացածները լրագրողներին պատմել են վերապրած սարսափի և ահաբեկիչ Օմար Մաթինի պահվածքի մասին, ով 49 մարդ է սպանել։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

Նրանցից մեկը՝ 20-ամյա Փեյշենս Քարթերը, պատմել է, որ այդ օրն ինքն ընկերների հետ հայտնվել է «ծուղակում». մնացել է գիշերային ակումբի զուգարանում։ Աղջիկը լսել է ոչ միայն ահաբեկչի քայլերը, այլ նաև վերջինիս հեռախոսազրույցը 911 ծառայության օպերատորի հետ։

«Նա հայտարարել է, որ սպանում է մարդկանց, քանի որ ուզում է, որպեսզի ԱՄՆ–ը դադարեցնի ռմբակոծել իր երկիրը»,– պատմել է Փեյշենս Քարթերը՝ ընդ որում, չնշելով պետության անունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օմար Մաթինը ծնվել է ԱՄՆ–ում, սակայն նրա ծնողները եկել են Աֆղանստանից։ Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչը պահանջում էր դադարեցնել հենց այդ երկրի ռմբակոծումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը