ՆԱՏՕ–ում հավանություն են տվել Լատվիայում, Լիտվայում,Էստոնիայում և Լեհաստանում գումարտակների տեղակայմանը
ՆԱՏՕ–ի անդամ–երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ռոտացիայի հիման վրա դաշինքի մեկական գումարտակների տեղակայմանը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում։ Դաշինքի մի շարք անդամ–երկրներ պատրաստ են մասնակցություն ունենալ դրանց։ Այս մասին, «РИА Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ–ի պետքարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ այդ ստորաբաժանումները գտնվելու են ՆԱՏՕ–ի հրամանատարության ներքո, իսկ յուրաքանչյուր գումարտակի մեծ մասը կազմված է լինելու, այսպես ասած, «առաջատար երկրների» զինվորականներից։
ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութի խոսքերով՝ այդ գումարտակները կարող են կազմված լինել 800-1000 մարդուց։ Նրանք փոփոխվելու են ամեն 6-9 ամիսը մեկ և ապահովելու են շուրջօրյա ներկայություն այդ երկրների տարածքում։
4-ից 3 գումարտակը կազմելու են ԱՄՆ–ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

7or.am